ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ալիևի զորաշարժը

Ալիևի զորաշարժը
02.07.2025 | 17:12

Հովհաննես Թումանյանի հեքիաթներից գիտենք, թե ո՞նց ա կատաղում Կացին Ախպերը։

Բա որ Թումանյանն իմանար, թե ո՞նց ա կատաղել Ալիևը՞..

Հեյդարի վրդովմունքի համեմատ Թումանյանի կացինը գլուխը քարովն ա տվել:

Կատաղել ա, էլ մի ուրիշ հանգի` կարմրատակել ա, պողացել, պեծ ու կրակ դարձել` լյուբոյ խոտի դեզ պաժառ կտա, էլ չեմ ասում` շուրջը նավթի վիշկեքի պես բարձացող տնական քաքի դեզերը:

Հաբռգել ա` էլ դու սուս...

Գեշ էրազ ա տեսել. քնել վեր ա կացել ու որոշել, որ Մոսկվան ադրբեջանական քաղաք ա։

Չգիտես որտեղից, որտեղ դեղնակոթած մի մագաղաթ են գտել ու նրան զեկուցել, թե 14-րդ դարում Կրեմլը նախագծել ու կառուցել ա ազգությամբ ադրբեջանցի, տաղանդավոր ճարտարապետ Կզի Կզի Օղլի, ես ինչ գիտեմ ինչ, Հարամ Զադեն։

Էդքանն էլ բավավական ա եղել, որ ի սփյուռս աշխարհի մեյդանովի հայտարարի, թե Մոսկվան քանի որ ադրբեջանցի ա կառուցել` ադրբեջանական քաղաք ա։

Ու եկել ընդհանուր հայտարարի. «Մեր քաղաքը տվեք մեզ»։

Էստեղ է, որ հազար, հազարերորդ անգամ քարի ա դեմ առել` ոչ այնքան Թումանյանի Կացին Ախպերը, այլև ծագումով արիացի, մեր իսկ քաջազուն զավակ Քաջ Նազարը, ով էս էլ քանի հազարամյակ ժանգոտ թուրը ձեռին ճոճում ու հաթաթա ա տալիս համայն աշխարհին, թե մեր բախտը տվեք մեզ...

Ի՞նչ ասեմ:

Ես ոչ Կացին Ախպեր եմ, ոչ Հեյդար Ալիև, և ոչ էլ ազնվազարմ արիացի Քաջ Նազար։

Դրա համար էլ տարակուսանքս հայտնեցի լրագրության մեջ ոչ պակաս կացնահար Ավո ախպորս։ Որ նրան լավ ճանաչեք`ասեմ, որ նա իր հոդվածների տակ հորջորջում է` Ավետիս Բաբաջանյան։

Ասի.

- Ավո, էդ Ալիևի դուխը հելել` իրան ուտու՞մ ա... էտ ընչե՞ր ա դուս տալիս... Բա Պուտինից իսկի չի վախու՞մ, որ Մասկվան իրանով ա անում...

Նման հարցերի պատասխանները սովորաբար Ավոն ջեբումն ա պահում. էլ դես դեն չընկավ։

- Լևոն,- ասավ,- դու իսկականի՞ց ես լոռեցի... Այ ախպեր, էն դու չես ասու՞մ, որ թամամ խոսքը, իշին են ասում... Ալիևը դրանով ուզում ա ասի, որ եթե ադին նա ադին, աշխարհի ամենադուխով տղուն` նիկոլին կրեցի` Պուտինը ինչ տանձս ա, որ չկրեմ...

01.07.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ